Ավտովթար Արմավիրի մարզում․ Զվարթնոց թաղամասի դիմաց բախվել են VAZ 21703-ն ու GAZ 3110-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած VAZ 21703 մակնիշի և Գյումրիի բնակիչ 33-ամյա Կարեն Սարգսյանի վարած GAZ-3110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Կիրակոսյանի ուղևոր, համաքաղաքացի 22-ամյա Րաֆֆի Այվազյանը այսօր, դեկտեմբերի 31-ին, ժամը 01։30-ի սահմաններում բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Էջնիածնի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Ոստկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու ԱՊՊԱ գործակալները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: