211652_close_icon
views-count24259 դիտում article-date 11:42 31-12-2020

Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– ասվում է հրամանագրում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր