211652_close_icon
views-count1691 դիտում article-date 16:59 30-12-2020

Իրանն ավարտել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Իրանի մայրաքաղաքի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռիկործանման հետաքննությունն ավարտվել է, հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին, փոխանցում է [color=#EF2929]ria.ru[/color]-ն: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Կիեւը դեռ տեխնիկական հաշվետվություն չի ստացել Թեհրանից Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման վերաբերյալ: Նրա խոսքով` Կիեւը դատավարության փուլ կանցնի միայն այն ժամանակ, երբ գիտակցի, որ Իրանի հետ այս հարցը կարգավորելու բոլոր հնարավորությունները սպառվել են: Հունվարի 8-ին վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո վթարի էր ենթարկվել Ուկրաինայի միջազգային ավիաուղիների Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռնում էր Կիեւ: Զոհվել էր 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտնել էին, որ ուկրաինական «Բոինգը» պատահաբար էր խոցվել, պատճառը մարդկային գործոնն էր. ինքնաթիռը թռել էր իրանական ռազմական օբյեկտի մոտակայքում եւ որպես «թշնամու թիրախ» էր ընկալվել, ավելի կոնկրետ` թեւավոր հրթիռ: Ընդ որում, Իրանը նշել էր, որ հարձակման էր սպասում ԱՄՆ-ից, ինչի կապակցությամբ երկրի ՀՕՊ համակարգերը մարտական ​​լրիվ պատրաստվածության են բերվել:

Նմանատիպ նյութեր