211652_close_icon
views-count45243 դիտում article-date 20:54 29-12-2020

Արտակարգ դեպք Երևանում. սուր կտրող-ծակող առարկայով վնասել են Երևանի ոստիկանության դիմաց կայանված այն ավտոմեքենաները, որոնցով այս օրերին ցուցարարներին տեղափոխում էին բաժիններ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նկատել են, որ Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մոտ կայանված իրենց ծառայողական Samand մակնիշի մի քանի ավտոմեքենաների անվադողերը կտրող-ծակող առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված և ունեցել են ոստիկանական համարանիշներ: Թե ով և ինչ հանգամանքներում է ավտոմեքենաները վնասել, ոստիկանության կենտրոնական բաժնում պարզում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր