211652_close_icon
views-count6535 դիտում article-date 23:37 26-12-2020

Ով կընդունի Փաշինյանի հրավերը, ինքն էլ է հայասպան ու ցեղասպան. Hayeli.am

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Նաեւ պատրաստ է ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։ «Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է առաջարկում, քանի որ ինչպես ինքն է ասում՝ ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը։ «Ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլեւ նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ պարզաբանելով, որ այդուհանդերձ ինքը կարծում է, որ պետք է պատասխան տա ժողովրդի առջեւ եւ դրա համար էլ գնում է արտահերթ ընտրության: Նախ զարմանալի է, թե ինչու կապիտուլանտը վերստին հիշեց ժողովրդին, որին մոռացել էր արդեն մի քանի ամիս է: Այն ժողովրդին, ում խոստանում էր Արցախի հարցը իրենից թաքուն չլուծել, լուծել հրապարակում ՝ ժողովրդի հետ քննարկելուց հետո: Սակայն մեկ գիշերվա մեջ ստորագրել կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթը: Երկրորդ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմության շարժումը ժողովրդական աջակցություն չստացավ, կամ կտրված է իրականությունից, կամ տեսողության խնդիր ունի: ոտ երկու ամիս է եղանակային այս անբարենպաստ պայմաններում քաղաքացիները չեն հրաժարվում զանգվածային բողոքի ակցիաներից, մի քանի շաբաթ առաջ 50-60 հազար մարդ էր փողոց դուրս եկել: Եւ ընդհանրապես, միթե փողոցն է այս հարցում ցուցիչը: Երկրի մտավորական էլիտան՝ նախկին նախագահներ, կաթողիկոսներ, բժիշկներ ու մտավորականներ, համայնքապետեր, էլ մարդ չմնաց, ով չպահանջեց այս մարդասպան, ցեղասպանի հրաժարականը, իսկ, այն, որ փողոցներում հարյուր հազարներով չեն, դա էլ բազում պատճառներ ունի: Մարդիկ սգի մեջ են, մարդկանց մոտ շոկ է, որը հնարավոր չէ արագ հաղթահարել, ոմանք, այո, դուրս չեկան, քանի որ բեմահարթակում 17 ուժերն էին, բայց դա չի նշանակում, որ կողմ են կապիտուլանտ մարդասպանին: Առավել եւս կողմ չեն լինելու նրա վերարտադրությանը: Իսկ արտահերթ ընտրություն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ այլ բան չի նշանակում: Իսկ սա լինելու է մեր հոշոտված արժանապատվության վախճանը: Արցախը թուրքին հանձնած հայասպանը լավ հասկանալով, որ օրերը հաշված են , դրա համար էլ առաջարկում է այդ ճանապարհը՝ փորձելով վերջնականապես սպանել հայի արժանապատվությունը: Եւ ուրեմն, այն ուժն ու անհատը ով կփորձի գործարքի գնալ դավաճան վիժվածքի հետ նա ոչ միայն ստորագրելու է իր քաղաքական վախճանը, այլեւ ստորագրելու է կապիտուլացիայի փաստաթղթի տակ, նա ստորագրելու է 5000-ից ավել զոհված մեր եղբայրների թափված արյան տակ, նա դառնալու է նույնքան ցեղասպան, որքան Նիկոլը: Հայաստանում այսօր կա մեկ օրակարգ՝ դավաճան վիժվածքի հեռացումը, գրում է [url=https://hayeli.am/?p=618992&l=am&fbclid=IwAR1M0JtXZgeVpzTuqx-_Y3FZiu4pMPHEAmfAnlqlw4XWz13jx41i2m1eD2s]Hayeli.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր