211652_close_icon
views-count3394 դիտում article-date 20:03 11-02-2022

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի լիազորությունները, սեփական դիմումի համաձայն, դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի կողմից 2022 թվականի փետրվարի 4-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

2022 թվականի փետրվարի 11-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Սերյոժայի Վարոսյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր