211652_close_icon

«Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին». Կարեն Միրոզյան

views-count10904 դիտում article-date 22:56 24-12-2020
Կարեն Միրոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Միաժամանակ, հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունն իրավունք չուներ: Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար: [b]Իմ հեռախոսահամարն է. 033 250 665[/b] ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ»:

Նմանատիպ նյութեր