64679 դիտում
22:03 03-01-2022
Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Range Rover Sport-ը բախվել է քարե պարսպին, փլուզել այն․ վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Քարագլուխ գյուղի բնակիչ 58-ամյա Սամվել Բ․-ն իր վարած Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18․8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Բ․-ն տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)