Լևանդովսկին ճանաչվել է 2020 թվականի լավագույն խաղացող. The Guardian
Անգլիական The Guardian պարբերականը ներկայացրել է 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Լավագույնը ճանաչվել է «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, երկրորդը՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին է, երրորդը՝ «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Լավագույն տասնյակում տեղ են գրավել նաև հետևյալ ֆուտբոլիստները.
4. Կևին դ Բրյույնե («Մանչեսթեր Սիթի» / Բելգիա)
5. Սադյո Մանե («Լիվերպուլ» / Սենեգալ)
6. Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դորտմունդ / Նորվեգիա)
7. Կիլիան Մբապե (ՊՍԺ/ Ֆրանսիա)
8. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» / Եգիպտոս)
9. Նեյմար (ՊՍԺ / Բրազիլիա)
10. Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ» / Նիդերլանդներ)