Մեսին ճանաչվել է տարվա լավագույն խաղացող՝ The Guardian-ի վարկածով
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը, որը կազմել են 63 երկրների 169 փորձագետներ:
Քվեարկության արդյունքում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Ձայների չնչին տարբերությամբ երկրորդ տեղն է զբաղեցրել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
[b]Լավագույն խաղացողների թոփ տասնյակը.
[/b]
1. Լիոնել Մեսի - «Բարսելոնա»
2. Կրիշտիանու Ռոնալդու - «Ռեալ»
3. Նեյմար - ՊՍԺ
4. Կևին դե Բրույնե - «Մանչեսթեր Սիթի»
5. Հարի Քեյն - «Տոտենհեմ»
6. Լուկա Մոդրիչ - «Ռեալ»
7. Ռոբերտ Լևանդովսկի - «Բավարիա»
8. Կիլիան Մբապե - ՊՍԺ
9. Տոնի Կրոս «Ռեալ»
10. Էդեն Ազար - «Չելսի»