1336 դիտում
16:29 23-12-2020
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրությանը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը Վ. Դումանյանին և Ն. Խաչատուրյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրմանն ու 25-ամյա գործունեությանն առնչվող ցուցանմուշները: Ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն) և ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ժամանակավոր ցուցադրության առանձին ենթախորագրեր նվիրված են թանգարան-ինստիտուտի հրատարակություններին, թանգարանային ֆոնդերին ու գիտական գրադարանին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, կազմակերպված գիտաժողովներին, հանրային դասախոսություններին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն և գոհունակություն է հայտնել ինչպես ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, այնպես էլ թանգարան-ինստիտուտի՝ քառորդ դարի ընթացքում ծավալած հայանպաստ գործունեության համար: ՀՑԹԻ-ի աշխատակիցներին շնորհավորելով 25-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ թանգարան-ինստիտուտը՝ որպես 21-րդ դարի չափանիշներով գործող համահայկական և միջազգային կառույց, շարունակելու է իրականացնել Հայոց ցեղասպանության հիմնարար ուսումնասիրությանը, ճանաչելիությանը և դատապարտմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը:
Ցուցադրության բացման արարողությունից հետո ՀՑԹԻ-ի մի շարք աշխատակիցներ ստացել են շնորհակալագրեր թանգարան-ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը նպաստելու համար:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բացվել է 1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին:
[b]Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև 2021 թվականի ապրիլ:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան