1242 դիտում
15:46 22-12-2020
Պատերազմի հետևանքով տուժած 200-ից ավելի քաղաքացիական անձի կտրվի միանվագ դրամական օգնություն
Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է, շահառուները կարող են արդեն դիմել: [url=https://armenpress.am/arm/news/1038557.html]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
«Պատերազմի գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան միանվագ դրամական աջակցություն: Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ»,-ասաց Աննա Ժամակոչյանը: Եթե հաշմանդամություն է ձեռքբերել անչափահասը, ապա կտրամադրվի 3 միլիոն դրամ: Դիմումներն արդեն ընդունվում են, սակայն վճարումները կլինեն հունվարից: Զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը հենց սկզբից կլինի, իսկ հաշմանդամության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետները պետք է այցելեն պոտենցիալ շահառուներին՝ ցանկով հաստատված անձանց: Համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո, երբ կհաստատվի հաշմանդամության խումբը, նոր աջակցությունը կտրամադրվի:
«Ասեմ, որ այս փուլում նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության կարգի տրամադրումը դյուրացնելու գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննության մեր մասնագետներն իրենք են այցելելու վիրավորվածներին: Դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, այլև քաղաքացիական անձանց: Պարզապես, պետք է հաշվի առնել, որ հաշմանդամության կարգի տրամադրման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետև գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք: Շահառուների ցանկում կան անձինք Հայաստանից, սակայն ճնշող մեծամասնությունն Արցախից է: Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ:
Նախարարությունը նույնպես նախաձեռնողական է լինելու և դիմելու է ցանկի շահառուներին: Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարության 114 թեժ գիծ:
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
12:49 13-04-2023
Նոր կարգավորում. Պատժից ազատվող դատապարտյալին կտրվի միանվագ դրամական օգնություն՝ 100-150 հազար դրամի չափով
8684 դիտում
14:47 18-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 20-րդ միջոցառումը. տուժած ոլորտների աշխատողներին կտրվի միանվագ վճար
7689 դիտում
12:07 25-06-2020
Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն
Այս բաժնից
574 դիտում
12:36 15-11-2024
Հարցվածների 62%-ը գոհ է ոստիկանության աշխատանքից, ջանք ենք գործադրում, որ վստահությունը բարձրանա. ՆԳ նախարար
1171 դիտում
12:23 15-11-2024
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով