936 դիտում
15:52 18-12-2020
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկմանն առնչվող հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում‚ որի ընթացքում կազմակերպության ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի մասնագետների հետ քննարկվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված հարցեր։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿը։
Մասնագետները ըստ մարզերի ներկայացրել են ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով‚ որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին 34 ճանապարհաշինական կազմակերպություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն` կատարելով ձնամաքրման‚ աղով և ավազով մշակման աշխատանքներ։ Տեղեկացվել է‚ որ ամբողջ գիշեր ճանապարհաշինարարներն աշխատում են՝ լուսաբացին մերկասառույցից խուսափելու և ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։
Խորեն Գրիգորյանը կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների մշտական այցերը մարզեր և տեղերում ձմեռային սպասարկման աշխատանքների դիտարկումները։ Քննարկմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությանն առնչվող հարցերի։
Ճանապարհային դեպարտամենտում նման հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար‚ որպեսզի ձմեռային սպասարկման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին տրվի արագ արձագանքում։
Նշենք‚ որ հանրապետությունում միջպետական և հանրապետական ճանապարհների անցանելիության վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել Ճանապարհային դեպարտամենտում գործող թեժ գծին՝ 010-56-25-33 հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ հերթապահ օպերատորները ստանում և փոխանցում են տեղեկատվություն ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին:
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
23:48 25-10-2024
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
2361 դիտում
17:27 03-02-2016
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհների ձմեռային պահպանությունը կատարվում է շուրջօրյա. տեսանյութ
1596 դիտում
23:26 23-12-2020
Վաղ առավոտից շրջայցեր են կատարվել ՀՀ մարզեր և վերահսկվել ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
Այս բաժնից
1225 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
769 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը