3341 դիտում
11:57 17-12-2020
Խծաբերդից գերեվարված անձանց հետ վերադարձն առաջիկայում հանգուցալուծում կստանա. Ավինյան
Գերիների տվյալների ճշտման աշխատանքները շարունակվում են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:
«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Խոսելով Խծաբերդից գերեվարված անձանց մասին՝ փոխվարչապետը նշեց, որ տվյալները ճշտվում են, և այդ նպատակով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է: Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում է մոտ ժամանակներս հանգուցալուծում», - ասաց Ավինյանը:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/16/1173685/]Հիշեցնենք[/url], որ Արցախի ՊՆ-ն դեկտեմբերի 16-ին հայտնել էր, որ դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Նմանատիպ նյութեր
9255 դիտում
21:50 04-05-2021
Հայրենիք վերադարձած գերիներից մեկը Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից է. Նազելի Բաղդասարյան
Այս բաժնից
691 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1459 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա