211652_close_icon
views-count9198 դիտում article-date 21:50 04-05-2021

Հայրենիք վերադարձած գերիներից մեկը Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից է. Նազելի Բաղդասարյան

Հայաստան տեղափոխված 3 գերիներից մեկը Շիրակի մարզից է, որը ռազմական գործողությունների ավարտից հետո, Խծաբերդի ուղղությամբ տեղակայված դիրքից էր գերեվարվել՝ 6 տասնյակից ավելի պահեստազորայինների հետ։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Գերեվարված երեք մեր հայրենակիցներն արդեն Երեւանում են։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։

Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել եւ խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից է, Շուխյան Սամվելն է։

Բարի եւ շուտափույթ վերադարձ մաղթենք նաեւ մեր մյուս տղաներին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Նազելի Բաղդասարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար...

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Вторник, 4 мая 2021 г.

Նմանատիպ նյութեր