Զլաթան Իբրահիմովիչ. Ես եկա «Միլան»՝ ամեն ինչ փոխելու
«Միլանի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է ակումբ վերադառնալու՝ իր որոշման մասին:
«39 տարեկանում զգացի, որ պետք է ինչ-որ ավելի մեծ բան անեմ, որ ինձ լավ զգամ: Իմ տեղափոխությունը «Միլան» այլ փորձություն էր: «Միլանը» վերևում չէր:
Ես հույս ունեի հաջողության հասնել: Բոլոր նրանք, ովքեր երկրորդ անգամ էին «Միլան» եկել, չէին կարողացել հասնել նույն հաջողություններին, ինչ՝ առաջին անգամ: Դա իմ ամենամեծ մարտահրավերն էր: Ես ինձ ասացի. «Ես կլինեմ Զլաթան Իբրահիմովիչը և կփոխեմ ամեն ինչ», ասել է շվեդ հարձակվողը:
Իտալիայի առաջնության 6 խաղում Իբրահիմովիչը դարձելէ 10 գոլի հեղինակ և ռմբարկուների մրցավազքում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ կիսում է առաջատարի դիրքը: