Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել 2014-ին հայ երեխային դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին. Aravot.am
Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014 թվականին Արցախում դատապարտվել էին երկարատև ազատազրկման Արցախի քաղաքացու սպանության համար։
Նկատենք, Հայաստանը և Ադրբեջանը ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստ են գերիների փոխանակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին հայտնել էր, որ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։
Այս առիթով փաստաբան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր վարչապետը, ով դեռևս հնարավոր ու անհնարին բացասական հետևանքներ է բերում բոլորիս գլխներին․․.
Գաղտնի կերպով Ադրբեջանին է հանձնել 2014-ին հայ երեխային դաժանաբար սպանած Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին։ Մարդու իրավունքներ, արտահանձնման կոնվենցիա, հանրային քննարկում, իհարկե նման բաներ գոյություն չունեն՝ այլևս։ Հուսով եմ լավ եք․․.»: