Ստեփանակերտում վիրահատել են ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևին
[url=http://www.kavkaz-uzel.ru/articles/261313/]Кавказский узел[/url]-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում վիրահատության է ենթարկվել ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը:
Կայքը տեղեկացնում է, որ վիրահատել են Գուլիևի լեղապարկը:
Հիշեցնենք, որ Շ. Գուլիևը, Դիլհամ Ասկերովը և Հասան Հասանովը (վերջինս սպանվել է դիմադրություն ցույց տալու ժամանակ) 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:
Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման: