211652_close_icon

Ի՞նչ պատժի արժանացավ Շիրակի մարզում իր նորածին որդուն դաժանաբար սպանած Իրինան

views-count4052 դիտում article-date 17:03 23-10-2015
Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակչուհի Իրինա Իոսոֆիվայինին, ով ծննդաբերելուց հետո սպանել էր նորածնին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր դատապարտեց 2 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց նաեւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 40-ամյա Իրինա Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի իրենց տանը լինելով մենակ՝ ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին: Նույն օրը, ժամը 8.00-ի սահմաններում, ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը բերանի և քթի մասով հենելով իր բազուկին, նախաբուզակով սեղմել էր այն և փակելով շնչուղիները` շնչահեղձ անելու եղանակով սպանել էր նրան: Ի. Իոսիֆովայի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.- 106 հոդվածի հատկանիշներով։ Խափանման միջոց ընտրվել էր ստորագրությամբ չհեռանալը։

Նմանատիպ նյութեր