2231 դիտում
13:53 14-12-2020
Այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվել է 100 հետիոտնային անցում
Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ուղղություններ նախանշեց, որոնք փուլ առ փուլ սկսեցին իրագործվել: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվեց շուրջ 100 հետիոտնային անցում: Նախագիծն իրականացվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամանակակից LED լուսատուներ են տեղադրվում, և հաշվարկն այնպես է արված, որ ամբողջ անցումը լուսավորվի: Ծրագիրն, իսկապես, արդյունավետ է, և կարծում եմ` կունենա շարունակություն», - նշում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:
Անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների տեղադրումն էր: 2019-2020թթ. նման լուսացույցներով է կահավորվել 18 հետիոտնային անցում:
Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները:
2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երևանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել:
2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր:
Վիճակագրության համաձայն դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:
«Դա նրա արդյունքն է, որ քաղաքապետարանի կողմից տեղադրվել են լուսավորության համակարգերը, «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ»,- նկատում է ՃՈ առաջին սպայական գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանը:
Ողբերգական պատահարների քանակի նվազման հարցում կարևոր է նաև երթևեկության արագության ռեժիմը: Երևանում այսօր այլևս չկան այնպիսի փողոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամից ավելի է: Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել և գույքագրվել են նաև երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ:
«Կոչ եմ անում մեր վարորդներին և հետիոտներին, քանի որ նրանք բոլորը հանդիսանում են երթևեկության մասնակից, պահպանեն երթևեկության կանոնները, զիջեն հետիոտներին, հատկապես՝ չկարգավորվող հատվածներում, որպեսզի նման դժբախտ պատահարներից խուսափենք»,- նշում է Սերգեյ Մարտիրոսյանը:
Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, 2009-ից կառավարության որոշմամբ պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն անվտանգ երևեկության ապահովման կարևորությունն ստիպում է համայնքին՝ ուղղակիորեն իրագործել մարդկանց կյանքեր փրկող տարբեր ծրագրեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3137 դիտում
16:06 03-02-2020
2020թ. Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
995 դիտում
23:03 17-05-2020
Մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3099 դիտում
19:00 22-09-2020
Երևանում սկսվել է հետիոտնային անցումների լուսավորման ծրագիրը. կլուսավորվի շուրջ 100 անցում
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը