5801 դիտում
22:30 13-12-2020
Թևան Պողոսյան. Հեռացեք, Աստծո սիրուն գնացեք, մի´ կործանեք հայոց պետականության փշրունքները
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լսեցի 12 րոպեանոց ելույթը։ Հիմա նոյեմբերի 9 դրությա՞մբ սահման, թե Սովետական ԼՂԻՄ սահմաններ, թե՞ Արցախի Հանրապետության սահմաններ։ Ո՞րն է մեր հայկական դիրքորոշումը և ազգային երազանքը։ Որի հետևից ենք մենք գնալու որպես ազգ:
Իսկ բացի դրանից մի այլ հարց. Ադրբեջանը չհարմարվեց 94-ի զինադադարի լուծման հետ, և դա չուղղորդվեց ո´չ դիվանագիտական, ո´չ էլ հարաբերությունների բարելավմամբ։ Իսկ հիմա մե՞նք ինչ ենք անում:
Մենք հանձնվեցինք ու վե՞րջ, ընդունում ենք, որ Սյունիքը, Սևանը ու Երևանն է՞լ իրենցն են, որ խոսում ենք հարաբերությունների բարելավման մասին. չէ՞ որ ալիևյան և էրդողանյան դեկտեմբերի 10-ի ելույթներն են հենց այն նախապայմաններն իրենց կողմից, թե երբ են բարելավելու իրենց վերբերմունքը դեպի մեզ։
Ուրեմն ի՞նչ, վե՞րջ, շրջու՞մ ենք հայոց պատմության վերջին էջը, թե դեռ պարտավոր ենք մեր պապերի, հայրերի, եղբայրների և զավակների վրեժը լուծել։
Հեռացեք, Աստծո սիրուն գնացեք, մի´ կործանեք հայոց պետականության փշրունքները, տվեք այդ շանսը` հառնելու այս մոխիրներից։ Պարզապես հեռացեք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5621 դիտում
22:51 07-03-2021
Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
18290 դիտում
17:27 08-12-2014
Սափրագլուխներն՝ ընդդեմ Տարոն Մարգարյանի. «Սիրուն չի, սափրագլուխներ, սիրուն չի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
298 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
418 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
808 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը