Թևան Պողոսյան. Հեռացի´ր հանուն Հայաստանի. հեռացե՛ք, Աստծո սիրուն, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով
Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
«Հայրենական պարերազմ էիք անվանում, Սարդարապատ էիք անվանում, ...իսկ արդյունքում Արցախը կործանման հասցրիք, հիմա էլ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ: Ամբողջ Հայրենիքն եք կործանում։
Տե´ր Աստված, ազատիր մեզ նրանցից, քանզի նրանք չեն հասկանում ինչ է Հայրենիքը և Հայրենիքի Անվտանգությունը:
Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված` գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։