211652_close_icon
views-count31828 դիտում article-date 21:05 12-12-2020

Ալիևը՝ ԵԱՀԿ համանախագահներին. Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջև, ասեք, եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ. News.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքը Բաքու չի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք զբաղվում են Ղարաբաղի կարգավորման հարցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շաբաթ օրը ժամանել են Բաքու, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է [url=https://news.am/arm/news/618621.html]News.am[/url]-ը: «Այստեղ գալը (Բաքու - խմբ.) ձեր գաղափարն էր: Կարող եմ դա ասել եւս մեկ անգամ՝ տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել: Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես դեմ չէի: Գուցե նրանք ինձ ասելու բան ունեն: Եթե ցանկանում եք ասել տեսախցիկների առջեւ, ասեք։ Եթե ոչ՝ ես կխնդրեմ հեռանալ: Լսում եմ ձեզ»,- Ալիեւի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր