211652_close_icon
views-count1134 դիտում article-date 09:18 07-12-2020

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթ օրյա մամուլի հաղորդագրությունում: Տեղեկացնում է ՀԲԸՄ-ն։ «Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - ասված է հայտարարության մեջ: Ըստ Սոցիալիստական կուսակցության, «այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»: Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան:

Նմանատիպ նյութեր