211652_close_icon
views-count17593 դիտում article-date 12:59 06-12-2020

Սարգիսը ընտանիքի ու ընկերների պարծանքն էր. մանկուց երազում էր բժշկի մասնագիտության մասին, սակայն հետո որոշեց, որ հայրենիքի պարտքը պետք է կատարի և անցել էր ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սարգիս Մովսեսի Ղազարյան։ Ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 3-ին Ճամբարակ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ Դեռ մանկուց գիտակցել է զինվորական կյանքի լրջությունը,քանի որ հայրը զինվորական էր և Սարգսին նույնպես ընկղմել էր այդ գործի մեջ։ Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր հավասարակշռված պահվածքով և խելացիությամբ։ Մանկուց երազում էր բժշկի մասնագիտության մասին, և ոչ մի ջանք չէր խնայում նպատակին հասնելու համար։ Սարգիսը ընդունվեց ԵՊԲՀ ՝ անվճար։ Հետո որոշեց, որ հայրենիքի պարտքը պետք է կատարի, անցնի ծառայության ԶՈւ- ում, անցավ ծառայության՝ ծառայությունից հետո ուսումը շարունակելու նպատակով։ Տեսակով չափազանց բարի էր, հավասարակշռված, բայց միևնույն ժամանակ կտրուկ, իսկական հայ տղային վայել։ Դեռ մանկուց սիրում էր որսորդությունը, սպորտը, սակայն վերջին տարիներին այդքան էլ չէր կարողանում զբաղվել իր հոբբիով, քանի որ պարապում էր քիմիա և կենսաբանություն։ Ընկերներին դիմում էր Ջիգյարով։ Սիրած արտահայտությունն էր ֊Ինչ կա, այ իմ հնգեր։ Ընտանիքի ու ընկերների պարծանքն էր։ Ծառայակից ընկերները նույնպես հայտնում են որ չափազանց մեծ նվիրումով է մոտեցել իր անձնազոհ գործին, օգնել է կարիքավոր զինվորին, ուժ ու դուխ տվել, որպեսզի ընկճվածություն չլինի: Ծառայակից ընկերները նույնպես հայտնում են, որ չափազանց մեծ նվիրումով է մոտեցել իր անձնազոհ գործին, օգնել է կարիքավոր զինվորին, ուժ ու դուխ տվել, որպեսզի ընկճվածություն չլինի։ Սարգիս Ղազարյանը մինչև վերջին րոպեն չի լքել մարտական դիրքը, ծառայակիցներին ասել է. «Տղե՛րք, դուք փախեք, փրկվեք, ես կմնամ, կպահեմ...»։ Սարգիսի տատիկը ապագա բժիշկ թոռնիկի հետ մեծ հույսեր էր կապում։ Նա միշտ ասում էր. «Իմ տղեն պիտի բժիշկ դառնա՝ գա ինձ բուժի»։ Հերոսի քույրը նշում է. «Հույսով սպասում էի գտնվելուն։ 1 ամիս հույսս չէր մարում... հիմա գտել եմ. գիտեմ որտեղ է... Ախր դու մանկուց էիր հերոս զինվոր, իր պապայի (քեռիիս) նման ուժեղ»։ Սարգիսի մտերիմ ընկերը կիսվել է պատերազմի ընթացքում վերջինիս հետ ունեցած զրույցներով. «Պատերազմի օրերն էին, մի շաբաթից ավել լուր չունեի ու զանգեց Սաքոս, ուրախ, հպարտ ասեց՝ Հայկո ПК-ն գիտես, ասեցի հա, դե պատկերացրա ախպերդ ինչ ա արել էդ զենքով, պոստում ինչքան զենք կա սաղից կրալել եմ, պռոստը մանթո եմ: Ասեցի Սաքս ինչ ա եղել: Ասեց երկու օր ա՝ գռանատամյոտ եմ վեկալել, սպասում եմ տանկ գա՝ խփեմ, չի գալիս անտերը, բայց խփելու եմ՝ ասել եմ: Նենց էի ուրախացել, սաղին պատմել եմ ուրախությունից: Վերջին անգամ, որ խոսացինք, ընկերներիցս մեկը զոհվել էր, խնդրեցի, որ զգույշ մնա, ասեց հա ախպերս հաստատ, սաղ տոշնի ա ու զոհվեց, որ զինակից ընկերներին փրկի…»։ Մատաղիսում հերոսացած Սարգիսը դեկտեմբերի 3-ին կդառնար 19 տարեկան։ Ընտանիքի անդամները որոշել էին տորթով գնալ Սարգիսի մոտ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր