Ալվարո Մորատա. Մանկուց երազում էի նման գոլ խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան բարձր է գնահատել գոլը, որը նա խփեց Լիսաբոնի «Սպորտինգին»՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում:
«Մանկուց երազել եմ նման գոլեր խփել, ինչպիսին «Սպորտինգի» հետ խաղում եղավ: Մի քանի անգամ դիտել եմ այդ գոլի կրկնապատկերը:
Սակայն այժմ մենք պետք է մտածենք կիրակի օրը «Էսպանյոլի» հետ կայանալիք խաղի մասին», ասել է Մորատան: