Երբ կհրաժարվենք համազգային իլուզիաներից, ստից, մեծախոսությունից, չարիք դարձած հպարտությունից, Կ Հ Ա Ղ Թ Ե Ն Ք ...Մասիս Մելքոնյան
Հայաստանի փաստաբանների պալատի հայտնի փաստաբան Մասիս Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կ Հ Ա Ղ Թ Ե Ն Ք Ա Յ Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ՝
--երբ՝ ազգովի կկարողանանք գալ գիտակցական այնպիսի վիճակի, համընդհանուր ընկալման այնպիսի միասնության, ինչը կբխեցնի ազգային գաղափարախոսության ստեղծմանը, որով կձևավորվի ՀԱՅ ազգի նպատակների ու երազանքների համերաշխությունը...
--կունենանք սահմանադրություն, որը որպես հիմնական օրենք, կկարգավորի պետական կառավարման հնարավոր ու ողջամտորեն ենթադրելի բոլոր իրավիճակները և որ ամենակարևորն է՝ ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չի ունենա այն փոխելու (օրինակը ՝ եկեղեցական սահմանված կարգն ու հոգևոր բարքերն են, երբ հոգևոր հայրերն ու հոգևոր դասը գալիս հնազանդորեն ծառայում ու գնում է, որևէ մեկը հանդուգն համարձակություն չի դրսևորում , որևէ դրույթ փոխել և հարմարեցնել իր հետագա պլաններին, հիշեցնման կարգով՝ սահմանադրություն փոխող երկու նախագահների այսօրվա մեղադրյալի կարգավիճակը ավելին քան հաստատում է ասվածի ճշմարտացիությունը)
--ազգովի կհասկանանք, որպես էթնիկ միավոր, մեր տեղը տիեզերական իրականության մեջ, մեր չափն ու հնարավորությունները ու կհասկանանք, որ աշխարհի մեծերի ու մարդկության ճակատագրերը որոշողների համար էական չէ, թե՝ ով է ղեկավարդ, նա գրագետ է, թե՝ ոչ, ավարտած է, թե՝ ոչ, գիժ է, թե՝ խելացի, կոռումպացված է, թե՝ ոչ, այլ այն՝ թե ինչ ենք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգ, որպես հասարակություն և որպես պետություն...
--երբ կհրաժարվենք համազգային իլուզիաներից, ստից, մեծախոսությունից, չարիք դարձած հպարտությունից և կմոտիվացվենք ընդհանուր հնազանդությամբ հանուն մեր ընդհանուր նպատակների ու երազանքների...
--երբ կսովորենք ճանաչել ինքներս մեզ, կհրաժարվենք այս չարիքներից, կունենանք բարպաշտ քրիստոնյաների քաղաքացիական հասարակություն՝ ինչն ամենակարևոր երաշխիքն է իրավական ուժեղ պետության արժեհամակարգային բազա ձևավորելու համար....
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Կ Հ Ա Ղ Թ Ե Ն Ք Ա Յ Ն Ժ Ա Մ Ա Ն Ա Կ՝ --երբ՝ ազգովի կկարողանանք գալ գիտակցական այնպիսի վիճակի, համընդհանուր ընկալման...
Posted by Մասիս Մելքոնյան on 2020 թ. դեկտեմբերի 5, շաբաթ