211652_close_icon
views-count2181 դիտում article-date 10:50 05-12-2020

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղըզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքէջը: «Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր