1180 դիտում
10:35 05-12-2020
Հունաստանի և ԱՄԷ-ի միջև նոր ռազմական դաշինքը մտահոգություններ է առաջացրել Անկարայում․ «Ամերիկայի ձայն»
Թուրքական ուժերը խոչընդոտում են հունական ռազմական ինքնաթիռի թռիչքը Միջերկրական ծովի վիճահարույց մասով, որտեղ, ենթադրաբար, էներգիայի հսկայական պաշարներ կան: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5688308.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Երկու երկրների օդային ուժերը օգտագործում են նույն տեսակի ինքնաթիռներ՝ պահելով ուժային հավասարությունը: Բայց Հունաստանը վերջերս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պաշտպանական համաձայնագիր է ստորագրել, ինչը տագնապ է առաջացրել Անկարայում:
Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քասինի խոսքով՝ եթե Հունաստանը և ԱՄԷ-ն միավորվեն Միջերկրական և Էգեյան ծովերում, ուժերի հավասարակշռությունը կփոխվի օդում: Եվ եթե Արաբական Միացյալ Էմիրությունները Հունաստանի հետ միասին գնեն F-35, դա կհակասի Թուրքիայի շահերին:
Բայց Անկարային արգելված է ինքնաթիռ գնել՝ Ռուսաստանից հրթիռային համակարգ գնելու պատճառով, ինչը, ըստ Վաշինգտոնի, վտանգում է F 35-ի գաղտնի տեխնոլոգիան:
Աթենքը գնալով ուժեղացնում է ճնշումը Անկարայի վրա՝ հունական ռազմանավերը միավորելով Եգիպտոսի և Էմիրությունների ուժերին, ինչը վերլուծաբանները համարում են տարածաշրջանում Անկարայի աճող մեկուսացման նշան:
Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների մասնագետ Հուսեյն Բաչյչիի կարծիքով՝ գնալով մեծանում է Թուրքիայի նկատմամբ աճող հակակրանքի շրջանակը, և Թուրքիան չի կարող այդպես շարունակել: Իսրայել, Եգիպտոս, Սաուդյան Արաբակա, Միացյալ Էմիրություններ․․․ դա չափազանց մեծ հակազդեցություն է: Թուրքիայի նպատակը տարածաշրջանում առաջնորդ դառնալ էր, սակայն այժմ միայն Քաթարն է նրան սատարում:
Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում Աթենքը կփորձի պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Թուրքիայ-ԵՄ հարաբերությունների ներկա իրավիճակի ցուցանիշ է այն, որ Ստամբուլում ԵՄ գրասենյակն այժմ ռեստորան է:
Թուրքիայի պաշտոնաթող դեսպան Միթհաթ Ռենդեն կարծում է՝ «Նրանց նպատակն է աստիճանաբար պատժամիջոցներ սահմանել, բայց դա չի բխի Եվրամիության կամ Թուրքիայի շահերից: Պատժամիջոցներ մտցնելը չի փոխի Թուրքիայի ազգային քաղաքականությունը Արևելյան միջերկրածովյան տարածքում»:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
16:02 11-01-2023
Հայաստանի վարչապետի մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել. Արցախի ԱԽ
3527 դիտում
09:29 21-10-2020
Ինչպիսի մտահոգություններ ունի Իրանը ԼՂ հակամարտության հարցում. «Ամերիկայի ձայն»
7472 դիտում
09:38 15-08-2018
Թուրքական լիրայի անկումն իրարանցում է առաջացրել․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
676 դիտում
11:02 19-01-2025
Իրանի և Եմենի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
733 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
949 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում