9603 դիտում
01:19 02-12-2020
Ինձ թվում էր՝ նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է. Նելլի Խերանյան
Ինձ թվում էր նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից. պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը:
Գրառումը՝ ստորև.
«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ինձ թվում էր նախկին ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից։ Պարզվեց ոչ, խրախճանքը շարունակվում է։ Շարունակում ենք մեր կյանքը իմաստավորել նախկիններով ու ներկաներով, շարունակում ենք ատելության ու վախի արդյունքում կուտակված ադրենալինը խժռել անհագ ծարավով։
Շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար, աստվածացնել նրանց, սարսափել նրանցից, դեգերել անցյալի ու ներկայի արանքում մոռանալով ապագայի լույսի, մարդակային պարզ, շատ պարզ, հասարակ փոխհարաբերությունների մասին։ Իրար լսելու, հասկանալու, վերլուծելու, քննարկելու, կասկածելու, կուրորեն չհավատալու, մտածելու, մտածելու, մտածելու մասին մոռացել ենք իսպառ, գուցե անկարողության պատճառով։
Ախ էդ լափամանը,որ խոթել են ձեր ուղեղի մեջ, այն պարզապես լափաման դարձնելով։ Այսքանը, չգիտեմ կարողացա՞ տեղ հասցնել այն ինչ ուզում էի»։
Նշենք, որ երեկ Նելլի Խերանյանի ամուսինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը ․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը»:
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
10:49 28-01-2021
Ուժեղները չեն հանձնվում, անկախ իրողությունից՝ պայքարում են, պայքարում մինչև վերջ. Կոտայքի մարզպետ
Այս բաժնից
571 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
493 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
493 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը