211652_close_icon

Սարհատ Պետրոսյան. Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար

views-count2733 դիտում article-date 17:57 29-11-2020
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի, ասելու էիք՝ Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետևյալը. նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, և մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թևաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։ Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր