Տավուշի մարզի սահմանները երկու ամիս անընդմեջ անառիկ պահող պայմանագրային զինծառայողները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողները 250000 դրամի փոխարեն ստացել են 160000 դրամ աշխատավարձ:SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զինծառայողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ արդեն երկու ամիս, առանց հերթափոխի դիրքերում են և վճարվել են 90000 դրամ պակաս: Հարցին թե ինչի՞ է այդպես եղել, վերադասից ասել են, որ իրենք Արցախ չմեկնեցին, դրա համար էլ պահումներ են արել:
Զրուցակիցը ասաց, որ ինքը բնակվում է սահմանապահ Կոթի գյուղում և թողնել Կոթին ու գնալ Արցախ առնվազն խելքին մոտ չի լինի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Տավուշի սահմանները երկու ամսից ավելի անառիկ պահող զինծառայողների աշխատավարձերից խոշոր չափի պահումներ են արվել
2020.11.28 17:54


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



