211652_close_icon
views-count1344 դիտում article-date 17:55 26-11-2020

Զինեդին Զիդան. Ահռելի կորուստ էր ողջ աշխարհի համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվան մասին: «Դա մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի և ընդհանուր ողջ աշխարհի համար: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են 1986-ի աշխարհի առաջնության հուշերը, ես 14 տարեկան էր: Մարադոնան բացառիկ էր: Իմ կուռքը Էնցո Ֆրանչեսկոլին էր, բայց Մարադոնան մի խաղացող էր, որին բոլորս սիրում էինք: Նա հիանալի էր: Ինձ բախտ է վիճակվել Մարադոնային ասել, որ ես նրան փայլուն խաղացող եմ համարում: Շատ եմ ցավում, հատկապես նրա ընտանիքի համար: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս: Բոլորս շատ վշտացած ենք»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը:[url=https://armsport.am/2020/11/26/%d5%a1%d5%b0%d5%bc%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf-%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a6%d5%ab%d5%a4%d5%a1/][/url]

Նմանատիպ նյութեր