211652_close_icon
views-count14547 դիտում article-date 12:38 26-11-2020

Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ վերջինս էլ բախվել է կայանված Opel-ին և VAZ 21113-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Գրիշա Եղիկյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Արտյոմ Կոստանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա․ Կոստանյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է ճամփեզրին կայանված` Արմավիրի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Վաչագան Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի և 51-ամյա Բագրատ Հակոբյանին պատկանող VAZ 21113 մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով` Ա․ Կոստանյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Վիգեն Հովոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր