1449 դիտում
10:12 26-11-2020
Գոհաբանության տոնը սպառնում է կորոնավիրուսի տարածումով․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ում հինգշաբթի օրը նշում են Գոհաբանության տոնը, ու չնայած կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներին ու բժիշկների հորդորներին, միլիոնավոր մարդիկ այս օրերին իրենց հարազատների հետ լինելու նպատակով ուղեւորություններ են իրականացնում ինքնթիռներով ու գնացքներով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5676449.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մարդկանց հատկապես ոգեւորում են ճամբորդությունների տոմսերի այս տարվա շատ ցածր գները: Ոմանք հույս ունեն, որ կովիդ հիվանդությունից բուժման հանգամանքն իրենց արդեն պաշտպանում է դրանից: Փորձագետները սակայն ասում են, թե դա չի երաշխավորում հիվանդության դեմ անձեռնմխելիություն: Նրանք հիշեցնում են, որ ոչ փոքրաթիվ մարդիկ են հիվանդացել երկու անգամ:
Բժիշկները սակայն հասկանում են նաեւ մարդկանց ձգտումը եւ հարազատներով հավաքվելու ամենամյա այս տոնը բաց չթողնելու կիրքը: «Չէ որ մենք բոլորս շատ ծանր տարի անցկացրինք: Եվ հիմա բոլորս ենք ուզում գտնել ինքներս մեզ մի քիչ ուրախացնելու առիթներ: Սակայն, նորից ուզում ենք ասել, որ պետք է դիմանալ ու այս տարի հրաժարվել մարդաշատ հավաքներից»,- ասում են նրանք:
Բժիշկ Լեյը հիշեցնում է հիվանդության տարածման արագության աճի մասին: «Ամեն օր գրանցվում է նոր ռեկորդ», ասում է նա ու կոչ անում գոնե պահպանել սոցիալական հեռավորություն, սնվել դրսում, բաց թողներ պատուհանները, խուսափել ռեստորաններում մարդկանց բազմությունից, երբեք հերթերի մեջ չկանգնել:
Սակայն հակառակ բոլոր այս նախազգուշացումներին, բժիշկները կարծում են, որ Գոհաբանության տոնից հետո գրանցվելու է կորոնավիրուսի տարածման նկատելի աճ:
Ինչպես նրանցից Ջո Ջերալդն է ասում, եկող երկու-երեք շաբաթների ընթացքում կգրանցվեն սարսափելի տվյալներ: «Եվ եթե մարդիկ չհետեւեն բոլոր այս խորհուրդներին, դրանից հետո եկող շաբաթները կլինեն է՛լ ավելի սարսափելի»,- ասում է նա:
Հիվանդության տարածման ցուցանիշը պարզապես «կպայթի» մինչեւ Սուրբ Ծնունդն ու Նոր Տարին, ասում են փորձագետները ու մեկ անգամ եւս հորդորում, հետեւել բոլոր կանոններին ու կոչերին:
Նմանատիպ նյութեր
4592 դիտում
11:08 23-11-2017
Դրամստիք, դուք ներված եք. Ամերիկան նշում է Գոհաբանության օրը. «Ամերիկայի ձայն»
2652 դիտում
15:46 22-11-2018
ԱՄՆ-ն Գոհաբանության օրվա կապակցությամբ 10 հազար հնդկահավ է ուղարկել արտասահմանում ծառայող իր զինվորականներին
2480 դիտում
16:50 27-11-2019
Թրամփը «ներում Է շնորհել» երկու հնդկահավերին ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա տոնակատարությունից առաջ
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN