211652_close_icon

Վարչապետն էլ էր հարցնում՝ ինչ են, ոնց են. Մանե Գևորգյանը մոտեցավ Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am

views-count24355 դիտում article-date 16:03 25-11-2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ մոտեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում։ Գրում է [url=https://news.am/arm/news/615457.html]NEWS.am[/url]-ը։ «Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ոնց են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գեւորգյանը։ Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մոտենում, խոսնակն ասաց. «Վարչապետն աշխատանքի է հիմա»։ Մանե Գեւորգյանին շարունակեց Գեղամ Մանուկյանը, շեշտելով՝ ինքն ակնկալիք չունի, որ վարչապետը կմոտենա, կզրուցի. «Որովհետեւ կարծում եմ՝ մեր զրույցից բան չի փոխվելու»։ Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/615457.html]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր