4229 դիտում
14:37 25-11-2020
Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի ընդունում է կանխատեսվում
Ֆրանսիայի Սենատի քննարկման օրակարգ մտած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծն ամենայն հավանականությամբ կընդունվի: [url=https://armenpress.am/arm/news/1035864.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրուցում այս մասին նշեց «Ֆրանս Արմենի» ամսագրի խմբագիր Հարութ Մարտիրոսյանը:
«Այս անգամ խնդիր չկա, դրական ազդակներ ունենք, մեծամասնությունը կողմ է բանաձևին: Սա բանաձև է, որով օրենսդիրը դիմում է նախագահին, կառավարությանը` ասելով, որ որպես ժողովրդի պատգամավորներ կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Ֆրանսիայում հայկական կառույցները բանաձևի հետ կապված ակտիվորեն աշխատել են տարբեր ուղղություներով: Ամբողջ ուժերը կենտրոնացված են եղել այս ուղղությամբ: Հարութ Մարտիրոսյանը նշեց, որ լավատեսորեն են տրամադրված, որ Սենատից հետո Ֆրանսիայի գործադիրը, նախագահը ևս դրական կարձագանքեն:
«Ունենք տասնյակ քաղաքապետարններ, որոնք նույն տիպի բանաձևեր են ընդունել և կոչով դիմել նախագահին: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, այդ առումով, թերևս, դժվարություններ կան, սակայն մենք լավատես ենք»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ կարևորվում է Արցախի որպես անկախ պետություն ճանաչելու, արցախցիների ինքնորոշման իրավունքի հարցը:
Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը նախատեսված է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի ժամանակով 16:30-ին, Երևանի ժամանակով 19:30-ին: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:
Նմանատիպ նյութեր
2045 դիտում
22:22 24-11-2020
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները
1297 դիտում
20:32 25-11-2020
Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում