Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում ականազերծում կկատարվի, տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համակարգից արձակված ռումբեր. Արցախի ԱԻՊԾ
Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:
Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով: