Անհեթեթություն է, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն «Սմերչ» համակարգից կրակի տակ է առել Ֆիզուլին ու շրջակա գյուղերը. ՊՆ խոսնակ
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»,-հավելել է նա: