Aravot.am-ը գրում է. Անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քիչ առաջ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը փոխանցեց, թե ինչ են խոսել. «Մեզ տեղեկացեց, որ պետք է գնա հենց մեր երեխաների գործերով՝ գերեվարված, անհետ կորած:
Ասում է, որ կոնկրետ մինչեւ ամսի վերջը յուրաքանչյուր հատվածը մինչեւ տալը աշխատում են: Մինչեւ ամսի 1-ը ժամանակ ունենք, բայց այնպես է, որ աշխատում են»: Թե ովքե՞ր են աշխատում՝ ՌԴ-ի, Արցախի պաշտոնյաները, անուններ չեն ասել. «Կոնկրետ պատասխանատու անձինք: Ասել են՝ աշխատում ենք»:
Հարցին՝ գո՞հ եք հանդիպման արդյունքներից՝ նա պատասխանեց. «Շատ: Այս պահի դրությամբ՝ հա»:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Անհայտ կորած զինծառայողի ծնողը շատ գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից. «Ասել են՝ աշխատում ենք». Aravot.am
2020.11.23 23:53


Twitter
Вконтакте
Одноклассники