211652_close_icon
views-count4143 դիտում article-date 20:10 23-11-2020

ՌԴ Պետական դումայի նախագահ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ և դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը: Զրուցակիցները կարեւորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով հնարավոր եղավ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր:

Նմանատիպ նյութեր