Իրանական Javan պարբերականը Ռուսաստանին խորհուրդ է տվել «Կովկասում թուրքական նարդի չխաղալ»։ Գրում է inosmi.ru-ն։
Փորձագետ Հադի Մուհամադին վերլուծելով Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ռուսաստանի գործողությունները` նշել է, որ Մոսկվան քաղաքական ճարպկություն և ուշիմություն դրսևորեց. կողմերից ոչ մեկի կողմից ռազմական դիմակայության մեջ չներքաշվելով՝ նա երկու հակամարտող խաղացողներին ստիպեց գործել իրեն ձեռնտու կանոններով:
Փորձագետի խոսքով՝ «Ռուսաստանը նաև հաջողությամբ օգտագործեց այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների պատճառով պառակտված Միացյալ Նահանգներն առհասարակ շահագրգռված չէր արտաքին քաղաքականությամբ։ Սակայն կա նաև բացասական պահ՝ աճել է Կովկասում Անկարայի դերը»։
«Թուրքիան ՆԱՏՕ-ից անջատելու ցանկությամբ տարված՝ Ռուսաստանը վերջինիս երես տվեց և, ի վերջո, համաձայնեց, որ Կովկասում Թուրքիայի դերը զգալիորեն աճել է»,- գրում է Հադի Մուհամադին:
Ինչպես նշում է հոդվածագիրը, Ռուսաստանը, հույս ունենալով Թուրքիային ներառել իր քաղաքականության ուղեծրում, վերջինիս իր ազդեցության ավանդական ոլորտներում՝ Կովկասում և Միջին Ասիայում տրամադրել է գործունեության չափազանց լայն դաշտ, իսկ Անկարան, որն իր արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն օգտագործում է նեոօսմանիզմի և պանթուրքիզմի գաղափարները, միայն դրան էր ձգտում։
«Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար. Ռուսաստանը, հասկանալով, թե ինչ սպառնալիքներով է նա բախվելու իր սահմանների անմիջական հարևանությամբ, դադարեցնում է նարդի խաղալ Արևմուտքի հետ, սակայն Կովկասն այդ ժամանակ արդեն վերածվել էր ռինգի, որին բավական աննկատ կերպով տիրանում է Թուրքիան», - կարծում է իրանցի լրագրողը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուսաստանը չպետք է թուրքական նարդի խաղա Կովկասում․ Հադի Մուհամադի
2020.11.23 13:45


Twitter
Вконтакте
Одноклассники
