Սյունիք այցելած արդարադատության նախարարը տարեցների կենտրոնում նարդի է խաղացել եւ լսել ղարաբաղցի տատիկի երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am
                        Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եղել է Գորիսում, Կապանում եւ Սիսիանում, հանդիպել ոլորտի Սյունիքի մարզի կառույցների աշխատակիցների հետ, տեղեկացել համակարգում առկա հիմնախնդիրներին եւ լսել իրեն դիմած քաղաքացիներին: Համակարգի աշխատակիցների վերհանած խնդիրները հիմնականում շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, տարածքների նորոգման եւ կազմակերպական այլ հարցերին էին վերաբերում: 
Իսկ քաղաքացիների ընդունելության ժամանակ բնակիչները նախարարին դիմում էին նաեւ նախարարության գործառույթների հետ կապ չունեցող հարցերով: «Շատ հաճախ քաղաքացիները գալիս են ընդունելության իրենց ցանկացած դարդ ու ցավով` ֆինանսական, բնակարանային խնդիրներով, բայց մենք փորձում ենք նաեւ այդ տեղեկատվությունը հավաքել եւ ներկայացնել տեղական իշխանություններին եւ երբեմն-երբեմն դրանք այս խողովակով իրենց լուծումները կստանան: Իսկ ոլորտին առնչվող այլ խնդիրները տեղում արձանագրում ենք եւ փորձում ենք լուծում տալ: 
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/03/485423/]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


