211652_close_icon
views-count361041 դիտում article-date 16:45 21-11-2020

Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են Արշալույս գյուղի գերեզմանատանը․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են իր հայրենի գյուղի` Արշալույսի, ընտանեկան գերեզմանատանը: Գրում է [url=https://news.am/arm/news/614787.html]NEWS.am[/url]-ը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ցանկություն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով: Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը: Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/614787.html]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր