21440 դիտում
22:12 20-11-2020
«Մեծ ցավ ու անձնական կորուստ է ինձ համար տիկին Ռիտա Սարգսյանի հրաժեշտը երկրային կյանքին»․ Սերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ցավ ու անձնական կորուստ է ինձ համար տիկին Ռիտա Սարգսյանի հրաժեշտը երկրային կյանքին։ Հեշտ չէ հաշտվել նրա կենսախինդ ու բարեսիրտ կերպարի բացակայության հետ, իսկ այդ կերպարն ինձ համար թանկ է հարազատության բազում թելերի շնորհիվ։
Ռիտա Սարգսյանը ոչ միայն անձամբ իմ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավ բարեկամն էր, այլև իր մարդասիրական գործունեությամբ բազմաթիվ հայ ընտանիքների երջանկությունը նորոգող մարդ։ Նրա անսահման նվիրումը մանուկների առողջության պահպանմանը փրկել է կյանքեր և նվիրել կյանքեր, որոնցից յուրաքանչյուրը Ռիտա Սարգսյանի մեծ սրտի կենդանի վկայությունն է։
Նրա սրտացավ հոգածությունը մշտարթուն էր ոչ միայն մանուկների մարմինների առողջացման, այլև հոգիների հարստացման համար, որից էլ ուժ էր առնում նրա ստեղծագործ ներաշխարհը։
Երաժշտությունն առհասարակ մեծ ու կարևոր տեղ էր զբաղեցնում նրա կյանքում, ինչը բազմաթիվ բարեգործական համերգների առիթ է ընձեռել մեր նվագախմբի հետ։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին, որոնց վշտակցում եմ ամբողջ սրտով։ Իմ լավ բարեկամի հետ մշտապես կապված կմնամ իմ կենդանի հուշերում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մեծ ցավ ու անձնական կորուստ է ինձ համար տիկին Ռիտա Սարգսյանի հրաժեշտը երկրային կյանքին։ Հեշտ չէ հաշտվել նրա կենսախինդ ու...
Опубликовано Sergey Smbatyan Пятница, 20 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
40294 դիտում
00:04 04-09-2014
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և հաղորդավար Ավետ Բարսեղյանի երգը՝ նվիրված օգոստոսյան դիվերսիաների հերոսներին
Այս բաժնից
1123 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
736 դիտում
13:56 24-11-2024
Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար
1393 դիտում
12:43 24-11-2024
ՀՀ ՊՆ հորդորով դիմել է ԶԼՄ-ներին