211652_close_icon
views-count1742 դիտում article-date 16:37 20-11-2020

Տիգրան Աբրահամյանն իր ողջ կյանքում առանձնակի նվիրումով ծառայել է Արցախին, նրան բերման են ենթարկել իր ցասումի համար. ամոթ ունեցեք․ Վարուժան Բաբաջանյան

Աբրահամյան Տիգրանն իր ողջ կյանքում առանձնակի նվիրումով ծառայել է Արցախին, նրա ամեն ծառ ու թփին, յուրաքանչյուր պոստն իր տունն ա եղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Վարուժան Բաբաջանյանը: «Ընկերներով միշտ խուսափում էինք անձնական հարցերով իրեն զանգեինք, որովհետև գիտեինք, որ նա տասը րոպե անգամ բանակի ու պետության անվտանգության գործը չի թողնելու, զբաղվի մեզանով... Արցախում նա ամենաառանցքային մարդկանցից էր բանակի անվտանգության հարցերով, ում մասին գրեթե չէինք կարդում ու չէինք գրում, որովհետև նա իր խաչը կրում էր զուսպ ու առանց պաթոսի ու փիառի... Միգուցե, սա հրապարակելու իրավունք էլ չունեմ, բայց նա իմ եղբայրն ա, ինձ կների... Էս պահին իրեն բերման են ենթարկել... Իր ցասումի համար... Ամոթ ունեցեք, գետինը մտեք...», - նշել է Բաբաջանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Աբրահամյան Տիգրանը իր ողջ կյանքում առանձնակի նվիրումով ծառայել է Արցախին, նրա ամեն ծառ ու թփին, յուրաքանչյուր պոստը իր...

Posted by Varuzhan Babajanyan on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ

Նմանատիպ նյութեր