211652_close_icon
views-count9613 դիտում article-date 20:56 18-11-2020

«Քո համար բանակի ամենամեծ ձեռքբերումը կլուբնիկն էր, քանի՞ «Բայրաքթար» խփեցիր կլուբնիկով». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am

[url=https://168.am/2020/11/18/1410183.html?fbclid=IwAR2BWJHIVX3X-nmkW1nxO4idgIrrXnzfFU3c--XOKKs7hVNnoR3l26Ulx1s]168.am[/url]-ը գրում է. «Այս քանի օրը ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ում անիշխանություն է: ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ»,- Ազատության հրապարակում հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Նա նշեց, որ տարիներ անց հայոց լեզվի բացատրական բառարանում երկու փոփոխություն է տեղի ունենալու. «Սուտասան բառի կողքին տպվելու է Փաշինյան Նիկոլի պատգամավոր ժամանակվա նկարը, իսկ դավաճան բառի կողքին՝ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակվա նկարը»: Ռուբեն Մխիթարյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Անցել է համարյա 10 օր, ռազմական գործողությունները վերջացել են, դու ուղիղ եթեր ես մտնում, քո թույն ու թարախ դեմքը… ես գետինն եմ մտնում քո փոխարեն: Քո սաղ պատգամավորները ամեն մեկը 100 հատ ֆեյք բացած, իրենց լկտի երախները բացած՝ էս երկիրը տարան կործանման, տականք: Դու փոխանակ, դերասան, ծնկի իջնեիր, ներողություն հայցեիր բոլոր որդեկորույս մայրերից, հելել հաթաթա ես տալիս, ասում ես՝ հնար չկար: Ես կյանքում ծնկի չեմ եկել, էստեղ կանգնած արժանապատիվ տղամարդիկ ծնկի չեն եկել, էստեղ կանգնած հայերը ծնկի չեն եկել, բայց ես ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս ու ներողություն եմ խնդրում բոլոր որդեկորույս մայրերից: Անիծվե՛ս դու, Նիկոլ, անիծվի քո թատերական խմբակը: Վերջերս մենք իմացանք, որ ԱԺ բռնակները շատ ավելի կարևոր դեր ունեն հայապահպանության գործում, քան մեր ԶՈւ-ն: Ուրեմն՝ տիկին, էդ որ հելար՝ ասեցիր՝ չեք ամաչում, կոտրած բռանկներին նայել, տո այ գետինը մտնես, Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչո՞ւմ, Քարվաճառում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց երեսին նայելով՝ չեք ամաչո՞ւմ: Ուրեմն՝ դուք ասում եք՝ ժամանակ տվեք մեզ՝ լուծենք սաղ հարցերը, տո այ թուլամորթներ, 5 ժամ առաջ իմացանք, որ Մարտակերտի ևս 7 գյուղում մտել ասել են՝ վեշերդ հավաքեք գնացեք, սա էլ է թուրքինը»: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/11/18/1410183.html?fbclid=IwAR2BWJHIVX3X-nmkW1nxO4idgIrrXnzfFU3c--XOKKs7hVNnoR3l26Ulx1s]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր