4624 դիտում
20:10 16-11-2020
Ռուս խաղաղապահները ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը
ՌԴ խաղաղապահները հետազոտել և ականազերծել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 1 կմ հատվածը, ճանապարհի երթևեկելի մասից և եզրագծից հեռացվել է 27 միավոր ջարդված և վնասված տեխնիկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքում կատարվում է տեղանքի ականազերծում և մաքրում պայթյունավտանգ առարկաներից:
«Շարունակվում է Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76, ԱՆ-124 ինքնաթիռներով խաղաղապահ զորակազմի, ռազմական տեխնիկայի եւ նյութական գույքի տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 10-ից իրականացվել է 140 չվերթ։ Նոյեմբերի 15-ին ընթացքում իրականացվել է 20 չվերթ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4822 դիտում
15:44 05-02-2017
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը
4288 դիտում
10:08 13-12-2020
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար