211652_close_icon
views-count106272 դիտում article-date 23:09 15-11-2020

Պարզվում է` պաշտպանության բանակին նվիրատվության քողի տակ Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից` բնականաբար 20 գրել են 5 տվել.Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհիշեք հայինկասացիայի մի քանի տասնյակ աշխատակիցների անունից հայցադիմում էի ներկայացրել դատարան` տարիներով պակաս վճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով: Այդ գործով դատարանը շուրջ 300 միլիոն դրամի չափով հայցի ապահովում էր կիրառել: Ճշտման փուլում գտնվող տեղեկատվության համաձայն` էս լեշակեր դևերը` հավատարիմ իրենց ղեկավարի արժեքներին, պատերազմի մեջ հնարավորություն են գտել: Պարզվում է` պաշտպանության բանակին նվիրատվության քողի տակ Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից` բնականաբար 20 գրել են 5 տվել: ՓԲԸ գումարն էլ ուզեցել են հիմնադրամներով ֆռացնեն, որ հաշվեկշռին գումար չմնա, որպեսզի հայցի բավարարման դեպքում գումար դուրս չտան: Բարեբախտաբար սխեման շուտ բացահայտեցինք ու դեմն առաք: Օրակարգային խնդիրները լուծելուց հետո լեշակեր առ լեշակեր կներկայացնենք հանրությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր