211652_close_icon
views-count1581 դիտում article-date 14:42 12-11-2020

Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship-ի քառորդ եզրափակիչ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Speed Chess Championship մրցաշարի քառորդ եզրափակիչ: Մեր գրոսմայստերը 1/8 եզրափակիչում մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակչում Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանն այսօր քառորդ եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Հիկարու Նակամուրայի հետ: Հիշեցնենք, որ Chess.com կայքի կազմակերպած 2020 Speed Chess Championship-ին մասնակցում է 16 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով. պարտվողը լքում է պայքարը։ 1/8 եզրափակիչի շրջանակում ավարտվել է մի քանի դիմակայություն. Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր